Armenia

Հայաստանն առաջին հայացքից

Հայաստանի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող, բարձր-միջին եկամուտ ունեցող երկիր է, որը տեղակայված է Հարավային Կովկասում: Հայաստանն ունի մոտավորապես 3 միլիոն բնակչություն և 29,800 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք։  Երկրի աշխարհագրությունը հիմնականում լեռնային է, այն բնորոշվում է լայնածավալ արոտավայրերով, բարձրավանդակներով և խորը գետահովիտներով, որոնք ձևավորվել են հրաբխային գործունեության հետևանքով։ Կլիմայական պայմանները տատանվում են տարբեր բարձրությունների հետ պայմանավորված, սակայն, ընդհանուր առմամբ, բնութագրվում են շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով: Սևանա լիճը, որն աշխարհի ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկն է և ամենամեծը՝ Հայաստանում, զբաղեցնում է մոտ 1,400 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության մոտ մեկ երրորդը (մոտ 1.2 միլիոն մարդ) բնակվում է մայրաքաղաք Երևանում։ 

Հայաստանն ընդունված է ճանաչել որպես համաշխարհային կենսաբազմազանության կենտրոն, որտեղ ներկայացված են ավելի քան 17,500 կենդանական տեսակներ և 3,600 բուսատեսակներ՝ բազմազան էկոհամակարգերում: Առանձնահատուկ կարևորություն ունի երկրի ագրոկենսաբազմազանությունը, որպես մարդկության հնագույն գյուղատնտեսական կենտրոններից մեկը՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական մշակաբույսերի՝ ցորենի, տարեկանի և գարու վայրի ազգակիցների, ինչպես նաև բազմաթիվ ուտելի և կերային բույսերի հայրենիքը:

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության անկյունաքարերից մեկը և գյուղական բնակչության կենսապահովման հիմնական աղբյուրը։ 2023 թվականին գյուղատնտեսության ոլորտում աշխատում էր ազգային աշխատուժի 28 տոկոսը, որից կանայք կազմում էին գյուղատնտեսական աշխատողների 55 տոկոսը։ Գյուղատնտեսությունների մեծ մասը փոքր, կենսապահովման վրա կենտրոնացած տնտեսություններ են՝ խիստ մասնատված հողատարածքներով։ 2024 թվականի գյուղատնտեսական ազգագրական մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում գոյություն ունի 387, 257 գյուղատնտեսություն, որոնք առևտրային և արտադրական առումով հիմնականում փոքր տնտեսություններ են։ Գյուղատնտեսական սննդամթերքի հիմնական արտահանման կազմում են ընդգրկվում ալկոհոլային խմիչքները, թարմ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կաթնամթերքը, մինչդեռ հացահատիկի մատակարարումները զգալիորեն կախված են ներմուծումներից, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Անասնաբուծությունը հիմնված է ավանդական, փոքր հոտերով տնտեսությունների վրա, որտեղ գերակշռում են խոշոր և մանր եղջերավոր անասունները, ինչը զգալիորեն բարդացնում է հիվանդությունների վերահսկման գործընթացը։ Մշտական ​​մարտահրավերների շարքում են հողերի մասնատվածության բարձր մակարդակը, կլիմայական առումով խոցելիությունը և հնացած տեխնոլոգիաները։

Ապագայի տեսլականը դիտարկելով ՝ Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտը գտնվում է վճռորոշ փուլում։ Ջանքերը, որոնք ուղղված են ոռոգման համակարգերի արդիականացմանը, պարենային անվտանգության համակարգերի ամրապնդմանը, պահեստավորման և լոգիստիկայի բարելավմանը, ինչպես նաև կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը, շարունակաբար էլ ավելի են զորեղանում։ Կառավարությունը  մեծապես ուշադրություն է դարձնում նաև թվային գյուղատնտեսության զարգացմանը, հողի կայուն կառավարման բարելավմանը և արտահանման ներուժի ընդլայնմանը։ Այս առաջնահերթությունները կարևոր հնարավորություններ են ստեղծում գործընկերության և նպատակային ներդրումների համար՝ արտադրողականությունը արագացնելու, գյուղական կենսամիջոցները բարելավելու և Հայաստանի գյուղատնտեսական պարենային համակարգերի երկարաժամկետ դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։Հայաստանի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող, բարձր-միջին եկամուտ ունեցող երկիր է, որը տեղակայված է Հարավային Կովկասում: Հայաստանն ունի մոտավորապես 3 միլիոն բնակչություն և 29,800 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք։  Երկրի աշխարհագրությունը հիմնականում լեռնային է, այն բնորոշվում է լայնածավալ արոտավայրերով, բարձրավանդակներով և խորը գետահովիտներով, որոնք ձևավորվել են հրաբխային գործունեության հետևանքով։ Կլիմայական պայմանները տատանվում են տարբեր բարձրությունների հետ պայմանավորված, սակայն, ընդհանուր առմամբ, բնութագրվում են շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով: Սևանա լիճը, որն աշխարհի ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկն է և ամենամեծը՝ Հայաստանում, զբաղեցնում է մոտ 1,400 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության մոտ մեկ երրորդը (մոտ 1.2 միլիոն մարդ) բնակվում է մայրաքաղաք Երևանում։ 

Հայաստանն ընդունված է ճանաչել որպես համաշխարհային կենսաբազմազանության կենտրոն, որտեղ ներկայացված են ավելի քան 17,500 կենդանական տեսակներ և 3,600 բուսատեսակներ՝ բազմազան էկոհամակարգերում: Առանձնահատուկ կարևորություն ունի երկրի ագրոկենսաբազմազանությունը, որպես մարդկության հնագույն գյուղատնտեսական կենտրոններից մեկը՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական մշակաբույսերի՝ ցորենի, տարեկանի և գարու վայրի ազգակիցների, ինչպես նաև բազմաթիվ ուտելի և կերային բույսերի հայրենիքը:

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության անկյունաքարերից մեկը և գյուղական բնակչության կենսապահովման հիմնական աղբյուրը։ 2023 թվականին գյուղատնտեսության ոլորտում աշխատում էր ազգային աշխատուժի 28 տոկոսը, որից կանայք կազմում էին գյուղատնտեսական աշխատողների 55 տոկոսը։ Գյուղատնտեսությունների մեծ մասը փոքր, կենսապահովման վրա կենտրոնացած տնտեսություններ են՝ խիստ մասնատված հողատարածքներով։ 2024 թվականի գյուղատնտեսական ազգագրական մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում գոյություն ունի 387, 257 գյուղատնտեսություն, որոնք առևտրային և արտադրական առումով հիմնականում փոքր տնտեսություններ են։ Գյուղատնտեսական սննդամթերքի հիմնական արտահանման կազմում են ընդգրկվում ալկոհոլային խմիչքները, թարմ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կաթնամթերքը, մինչդեռ հացահատիկի մատակարարումները զգալիորեն կախված են ներմուծումներից, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Անասնաբուծությունը հիմնված է ավանդական, փոքր հոտերով տնտեսությունների վրա, որտեղ գերակշռում են խոշոր և մանր եղջերավոր անասունները, ինչը զգալիորեն բարդացնում է հիվանդությունների վերահսկման գործընթացը։ Մշտական ​​մարտահրավերների շարքում են հողերի մասնատվածության բարձր մակարդակը, կլիմայական առումով խոցելիությունը և հնացած տեխնոլոգիաները։

Ապագայի տեսլականը դիտարկելով ՝ Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտը գտնվում է վճռորոշ փուլում։ Ջանքերը, որոնք ուղղված են ոռոգման համակարգերի արդիականացմանը, պարենային անվտանգության համակարգերի ամրապնդմանը, պահեստավորման և լոգիստիկայի բարելավմանը, ինչպես նաև կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը, շարունակաբար էլ ավելի են զորեղանում։ Կառավարությունը  մեծապես ուշադրություն է դարձնում նաև թվային գյուղատնտեսության զարգացմանը, հողի կայուն կառավարման բարելավմանը և արտահանման ներուժի ընդլայնմանը։ Այս առաջնահերթությունները կարևոր հնարավորություններ են ստեղծում գործընկերության և նպատակային ներդրումների համար՝ արտադրողականությունը արագացնելու, գյուղական կենսամիջոցները բարելավելու և Հայաստանի գյուղատնտեսական պարենային համակարգերի երկարաժամկետ դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։