Ընթացիկ նախագծեր
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), որը ՄԱԿ-ի համակարգի ամենամեծ մասնագիտացված գործակալություններից մեկն է, առաջնորդում է գլոբալ համատեղ ջանքերը՝ աշխարհը սովից զերծ պահելու ուղղությամբ։ Որպես գյուղատնտեսության, անտառտնտեսությանը, ձկնորսությանն ու գյուղական զարգացմանը նպաստող առաջատար գործակալություն՝ ՊԳԿ-ն աջակցում է երկրներին կայուն, դիմացկուն և ներառական գյուղատնտեսական պարենային համակարգերի առաջխաղացման գործում:
Հայաստանում ՊԳԿ-ի բոլոր նախաձեռնությունները համակարգվում են ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի միջոցով: Ընթացիկ նախագծերի շարքին են պատկանում՝
Կայուն ֆինանսավորման տրամադրում Հայաստանում սննդի նկատմամբ զգայուն, կլիմայական առումով խելամիտ պարենային համակարգերի փոխակերպումն ապահովելու համար
Նպատակ՝ խթանել Հայաստանի պարենային համակարգերի համակարգային փոխակերպումը չորս փոխկապակցված ուղիներով՝ սերմնային համակարգեր, կաթնամթերքի կայուն արժեքային շղթաներ, գյուղատնտեսական փոքր և միջին ձեռներեցությունների ֆինանսավորում և սպառողական վարքագիծ: Այս ուղիները լուծումներ են տրամադրում հիմնական ազգային մարտահրավերների համար, ինչպիսիք են էկոհամակարգերի քայքայումը, ներմուծումներից կախվածությունը, ոչ փոխկապակցված քաղաքականությունները և անառողջ սննդակարգերը, և ծառայում են որպես կարևոր լծակներ բնության նկատմամբ բարենպաստ, կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն և ներառական աճի խթանման համար:
Զարգացման գործիչների տեղական հզորացում (LEAD)
Նպատակ՝ Լոռիի և Տավուշի մարզերում հզորացնել տեղական զարգացումը՝ մոբիլիզացնելով համայնքային գործիչներին, հզորացնելով կարիքներին համապատասխանող ռազմավարություններ մշակելու կարողությունը, ներդրումներ կատարելով այնպիսի ենթակառուցվածքներում, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել տեղական նախաձեռնություններ, ինչպես նաև ազգային հաստատությունների լիազորությունները ընդարձակելու միջոցով ամբողջ Հայաստանում LEADER մոտեցումը հարմարեցնելու և պահպանելու համար։
Հայաստանի անտառների դիմադրողականությունը. Հարմարվողականության և գյուղական կանաչ աճի բարելավում՝ մեղմացումների միջոցով
անտառային տնտեսության, գյուղատնտեսական անտառտնտեսության և կարողությունների զարգացման ոլորտներում ներդրումների միջոցով ավելացնել ազգային անտառային ծածկույթը և բարձրացնել ածխածնի կլանման մակարդակը: Նախագիծը նվազեցնում է վառելափայտի պահանջարկը, աջակցում է անտառվերականգնմանն ու անտառապատմանը, ինչպես նաև խթանում է կայուն, կլիմայական փոփոխությունների նկատմամբ բարձր հարմարվողականության անտառների կառավարումը:
| Symbol | Title | From | To | Budget ($) |
|---|---|---|---|---|
| {{x.symbol}} | {{x.title}} | {{x.from}} | {{x.to}} | {{x.budget}} |
| Projects not found | ||||