Armenia

ՊԳԿ-ի առաջնահերթությունները Հայաստանում

2024-2025 թվականներին Հայաստանում ՊԳԿ-ի աջակցությունը ղեկավարվելու է «Երկրի ծրագրային շրջանակով» (CPF), որը կենտրոնացած է երկու հիմնական արդյունքների շուրջ։ Այս արդյունքներն անմիջականորեն համապատասխանում են ՄԱԿ-ի 2021-2025 թվականների Կայուն զարգացման համագործակցության շրջանակին (UNSDCF), Հայաստանի Հանրապետության «Գյուղատնտեսական ոլորտում տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ապահովման ռազմավարությանը» (2020-2030 թվականների համար), «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը», 2023-2026 թվականների համար նախատեսված գործողությունների ծրագրին, «2030 թվականի Կայուն զարգացման օրակարգին», Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և ՊԳԿ-ի 2022-2031 թվականների ռազմավարական շրջանակին։

Երկրի ծրագրային շրջանակ (CPF) արդյունք 1. Մարդիկ, համայնքներն ու տարածաշրջանները կօգտվեն հավասար տնտեսական հնարավորություններից, արժանապատիվ աշխատանքից և կայուն կենսապահովման միջոցներից, որոնք ապահովվում են մրցունակության և ներառական «կանաչ» աճի միջոցով, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ (UNSDCF արդյունք 4):

Իր մանդատի համաձայն՝ ՊԳԿ-ն կնպաստի ռազմավարական այն միջամտություններին, որոնք ուղղված են ազգային կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ «կանաչ» աշխատատեղերի ստեղծման և կայուն գյուղական կենսապահովման (ձեռներեցության, գյուղատնտեսական սննդամթերքի շուկաների, շարունակական ուսուցման, նորարարության և թվայնացման խթանում), սննդի համակարգերի ամրապնդմանը, գյուղատնտեսական արտադրության և տեխնիկական ծառայությունների բարելավմանը, կենսական նշանակության պարենային մթերքների բավարարության բարձրացմանը, կանաչ գյուղատնտեսական ձեռներեցության աջակցությանը, շուկայի ինտեգրմանը, անդրսահմանային կենդանիների և բույսերի վնասատուների և հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդմանը, պարենային անվտանգության բարելավմանը, առևտրի հեշտացմանը և կապակցվածությանը, արժեքային շղթաների, միջին և փոքր ձեռնարկությունների զարգացմանը և տեխնոլոգիական նորարարությանը: Այս արդյունքն իրագործելու համար ՊԳԿ-ն իր գործունեությամբ կիրականացնի հետևյալ երկու արդյունքները.

Երկրի ծրագրային շրջանակ (CPF) արդյունք 1.1։ Սննդի նկատմամբ զգայուն և «կանաչ» գյուղատնտեսական ձեռներեցությունների և արժեքային շղթաների զարգացման շնորհիվ հնարավոր է դառնում և առաջխաղացում է ապրում ներառական և կայուն տեղական զարգացումը՝ առանց որևէ մեկին անտեսելու։ (Մարդիկ, այդ թվում՝ մեկուսացված և խոցելի խմբերը, լիազորված են զարգացնելու արտադրողական կարողությունները և օգտվելու գյուղական և քաղաքային տարածքներում իրականացվող համայնքային զարգացման նախաձեռնություններից ՝ ապահովելով կայուն կենսապահովման միջոցներ և արժանապատիվ աշխատատեղեր, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ՝ արդյունք (UNSDCF) 4.1):

Երկրի ծրագրային շրջանակ (CPF) արդյունք 1.2: Գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացման և թվայնացման քաղաքականությունների ու լուծումների ներդրման համար ազգային և ենթազգային կարողությունների ամրապնդում: (Ազգային/ենթազգային մակարդակներում կարողությունների ամրապնդում՝ ներառական, «կանաչ» և կայուն տնտեսական զարգացման քաղաքականություններ մշակելու և իրականացնելու ուղղությամբ, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ (UNSDCF) արդյունք 4.2):

Երկրի ծրագրային շրջանակ (CPF) արդյունք 2. Էկոհամակարգերը կկառավարվեն կայուն կերպով, և մարդիկ կօգտվեն մասնակցային և դիմակայուն զարգացումից և կլիմայական առումով խելամիտ լուծումներից, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ (UNSDCF արդյունք 5):

Այս արդյունքի շրջանակներում, ՊԳԿ-ն կնպաստի կենսաբազմազանությանը, այդ թվում՝ անտառների, հողի, ջրի և օդի պահպանման ու կայուն կառավարման խթանման քաղաքականությունների մշակման և իրականացման ազգային կարողությունների ամրապնդմանը ուղղված ռազմավարական միջամտություններին: ՊԳԿ-ն կխթանի էկոհամակարգերի վրա հիմնված կառավարման մոտեցումների կիրառումը, կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն, առկա ռիսկերի մասին իրազեկ  և դրանց  կանխարգելմանը միտված զարգացումը: Այս արդյունքին հասնելուն աջակցելու համար ՊԳԿ-ն կապահովի հետևյալ երկու արդյունքները՝

Երկրի ծրագրային շրջանակ (CPF)  արդյունք 2.1: Էկոհամակարգերի վրա հիմնված մոտեցումներ կիրառելու և հողերի դեգրադացիայի չեզոքության կիրառման ազգային կարողությունների բարելավում: (Կստեղծվի նպաստավոր միջավայր էկոհամակարգերի էկոլոգիապես մաքուր կառավարման և թափոններից, քիմիական նյութերից և այլ աղբյուրներից աղտոտվածության մեղմացման համար, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ (UNSDCF) արդյունք 5.2):

Երկրի ծրագրային շրջանակ (CPF)  արդյունք 2.2: Կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացման քաղաքականությունների և հարմարվողականության ու մեղմացման միջոցառումների իրականացում (Էկոհամակարգերի և բնակչության խոցելիությունը նվազեցվում է կլիմայական փոփոխությունների և աղետների նկատմամբ դիմադրողականության բարձրացման միջոցով, ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակ (UNSDCF) արդյունք 5.3):